ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը:

«Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանագծման նպատակով երկկողմ Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով (երեք հարավկովկասյան պետությունները՝ Հայաստանը, Ադրբջանը, Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) Խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: