ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն կոչ է արել մինչև 2022 թվականի կեսը պատվաստել Երկրի բնակչության 70%-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը պետություններին կոչ է արել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կոչ եմ անում բոլորին Նոր տարուն խոստանալ մինչև 2022 թվականի կեսը աջակցել բնակչության 70%-ի պատվաստումների արշավին։ Մեզ մնացել է 185 օր՝ մինչև 2022 թվականի հուլիսի սկզբը բնակչության 70%-ի պատվաստման ավարտական եզրագծին հասնելը: Ժամակը մեկնարկել է»,- Ժնևում COVID-19-ի հայտնաբերման երկրորդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Գեբրեեսուսը:

Նա նաև հավելել է, որ կորոնավիրուսի «դելտա» և «օմիկրոն» շտամերը կարող են հանգեցնել կորոնավիրուսային վարակի «նոր դեպքերի ցունամիի»: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ «օմիկրոն» տարբերակն ավելի վարակիչ է, ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: