ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան պատմել է Արցախյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի էլիտաների մոսկովյան առաջին հանդիպման մասին

mid.ru

Դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Արցախյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի էլիտաների առաջին հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:

«Կարծում ենք, որ երկու երկրների հանրության ներկայացուցիչների միջև հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարիդրացիական շփումներ հաստատել երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև՝ ստեղծելով բարենպաստ ֆոն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ մասնակիցները միակարծիք են, որ իրենք տեսնում են մտավորականության դերը Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում։ Կառուցողական երկխոսության տրամադրվածություն է դրսևորվել, ի թիվս այլնի, զգայուն հումանիտար թեմաների քննարկման ժամանակ, որոնք են՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձ, ականապատ դաշտերի մնացած քարտեզների փոխանցում Հայաստանի կողմից։

«Մենք աջակցում ենք, աջակցել ենք և կշարունակենք աջակցել նման նախաձեռնություններին։ Կարծում ենք, որ նման միավորող օրակարգը չափազանց արդիական է, քանի որ այն նպաստում է առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ստեղծում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,-ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ հեռանկարում ծրագրվում է նման շփումներ իրականացնել կանոնավոր կերպով, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: