Անկարան հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը
Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին՝ Չելիքն ասել է, որ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքը այս հարցում շատ հստակ է արձանագրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ժամանակաշրջանում։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ Չելիքն ասել է. «Մեր նախագահն այստեղ առաջ է քաշել մի քանի սկզբունքներ, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը միանշանակ դրական է նայում կարգավորման նման գործընթացին։ Երկրորդ՝ մեր նախագահը մեծ վստահությամբ է հայտարարել, որ արխիվները պետք է բացվեն, հարցը չպետք է լինի քաղաքական գործիչների ու խորհրդարանների օրակարգում, որ պատմաբանները պետք է աշխատեն այս հարցով, և բոլորը հարգանքով մոտենան արդյունքներին: Հայկական կողմը երբեք չի մոտեցել այս արխիվների բացման հարցին, որը Թուրքիան այդքան ինքնավստահ արտահայտել է մեր նախագահի մակարդակով»,- ասել է նա։
Հիշեցնելով, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները, որնցում փոխադարձ քայլեր պետք է կատարվեին տարիներ առաջ, սակայն արձանագրությունը չեղարկվել է, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել, Չելիքը տվել է հետևյալ գնահատականը.
«Հիմա, ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում օկուպացիայի ավարտից հետո, և՛ մեր նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևը տեսլական են առաջարկել՝ առաջ քաշելու մեխանիզմ, որը կապահովի կայունություն ողջ Հարավային Կովկասում և կնվազեցնի լարվածությունը... Ասվում էր, որ դա կարող է ներառել Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը՝ պայմանով, եթե հրաժարվի ագրեսիվ և զավթողական քաղաքականությունից։ Այդ մասին մեր նախագահը բազմիցս հայտարարել է։
Իհարկե, սա և՛ հնարավորություն է տարածաշրջանի համար, և այդ ագրեսիան, այդ ագրեսիվ մտածելակերպը իրականում հանդիսանում է վնաս, Հայաստանի կողմից հասված: Հող է ձևավորվել, որ Հայաստանը դուրս գա այս արատավոր շրջանից և դուրս գա այդ ճիրաններից։
Հետևաբար, ի տարբերություն նախկինի, այս անգամ այս մեխանիզմի շրջանակներում ցանկություն է առաջացել, որ նրանք կարող են լինել և՛ այստեղ, և՛ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ապահովման շրջանակներում։ Մեր նախագահի ամենամեծ զգայուն հարցը մեր ադրբեջանցի թուրք եղբայրների դրական վերաբերմունքն է այս նորմալացման գործընթացին։ Քանի որ Ադրբեջանը՝ մեր թուրք եղբայրներն ու քույրերը, դրական են նայում կարգավորման գործընթացին, և պարոն Ալիևը դրական է վերաբերվում, Թուրքիան այս քայլերն անում է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու, տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և իր ցույց տալու իր սովորական բնավորությունը, այն է՝ ինքնավստահությունը և բարի կամքը:
Չելիքը հայտարարել է, որ Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը հանդիպելու է Հայաստանի ներկայացուցչի հետ։ «Եթե նորմալացման այս գործընթացը կայանա, շատ քայլեր կձեռնարկվեն, առաջիններից մեկը կարող է լինել Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքները, որոնք ընդհատվել են 2019 թվականին»։
Հիշեցնելով, որ օրակարգում է Մոսկվայում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, Չելիքն ասել է. «Հետևաբար, այս սկզբունքների շրջանակներում այս նորմալացման գործընթացը կարող է տեղի ունենալ պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն և ագրեսիվ քաղաքականությունից։ Թուրքիան ունի անհրաժեշտ ինքնավստահություն, դիվանագիտական կարողություններ, դիվանագիտական պատրաստվածություն և կամք՝ նախաձեռնելու այդ հարցում։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի այս զավթողական քաղաքականությունից և կգործի որպես մեխանիզմի մաս, որը կայունություն կապահովի ողջ Հարավային Կովկասում, և այդ կարգավորումը ինչ-որ կերպ կիրականանա»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ