ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Բայդենի հետ զրույցում նշել է Արևմուտքի հետ հարաբերությունների ամբողջական խզման պայմանը

kremlin.ru

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում մի քանի անգամ ընդգծել է միջուկային պատերազմ սկսելու անթույլատրելիությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է News.am։

«Շատ կարևոր է, որ նախագահ Բայդենը զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ միջուկային պատերազմ հնարավոր չէ սկսել, ոչ էլ այն հաղթել։

Պուտինի օգնականի խոսքով՝ «Բայդենը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են և պետք է առանցքային դեր ունենան ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի այլ վայրերում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերում»։

Ինչպես նշել է Ուշակովը, Բայդենը վստահեցրել է Պուտինին, որ Վաշինգտոնը մտադիր չէ հարձակողական հարվածային զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում։

«Այս զրույցի ընթացքում ամերիկյան կողմի հիմնական կետն այն է, որ նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակողական հարվածային զենքեր տեղակայել Ուկրաինայում»,-ասել է Ուշակովը։

«Վլադիմիր Պուտինը նշել է, որ դա այն առանցքային կետերից մեկն է, որը ներառված է մեր փաստաթղթերում, որոնք մենք հանձնել ենք ամերիկացիներին և որոնց շուրջ մենք ցանկանում ենք հետագա առարկայական բանակցություններ վարել»,-ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: