ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում նախատեսված այսպես կոչված 3+3 ձևաչափով հերթական հանդիպմանը։ Այսպիսի հայտարարություն է արել վրացի դիվանագետը թուրքական «Դեյլի Սաբահ» խմբագրության հետ զրույցում, գրում է վրացական «Առաջին ալիք», փոխանցում է Panorama.am։

Ինչպես գրում է հրատարակությունը, Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ, այսպես կոչված 3+3, որը կմիավորեր Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում, որին Վրաստանը չի մասնակցել։

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է Թուրքիայում։
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը դիտարկում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր։ Իսկ Հայաստանը՝ որպես պատմական ու լավ հարևան։

Սակայն Ռուսաստանը մի երկիր է, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է Ջանջղավան։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է 3 + 3 ձևաչափով առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանը ներկայացված չէր լինի 3 + 3 հանդիպմանը. Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը չի դիտարկի այս ձևաչափին մասնակցելու հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: