ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գագաթնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների զոհերի հիշատակը

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհված քաղաքացիներ հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:

Ավելի վաղ նիստին իրենց մասնակցությունը հաստատել էին կազմակերպության անդամ բոլոր պետությունները ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: