ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը:

Այն ներկայացրել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը: Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ֆինանսավորման մեխանիզմներին և աղբյուրներին, բնակչության խմբերի որոշմանը, ապահովագրավճարի չափին և հավաքագրմանը, ծառայությունների որակի չափանիշներին, ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկմանը և ծախսարդյունավետությանը, սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովմանը, ներդրման ռիսկերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետը, ընդգծելով բարեփոխման կարևորությունը, նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը՝ հաշվի առնելով այդ բարեփոխումների փոխկապակցվածությունը և փոխազդեցությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: