Բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։
Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ, պայմանավորված հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներով, փոքր և միջին ձեռնարկատիրության համար սահմանվել են մեղմ հարկային ռեժիմ և մի շարք արտոնություններ, և նշված պայմաններում պետությունը բոլոր տնտեսվարող սուբյեկտներից ակնկալում է անվերապահ հարկային կարգապահություն։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին հարկային կանոնների խախտման դեպքերի պարագայում խստացնել պատասխանատվության մեխանիզմները՝ շեշտելով 2022 թվականին պետական բյուջեի եկամուտների մուտքերը պատշաճ մակարդակով ապահովելու հրամայականը։
Անդրադառնալով պետական գնումների գործընթացին՝ նախագահը նշել է, որ այսուհետ շինարարության, առողջապահության, գույքի ձեռքբերման և այլ ոլորտներում կիրառվելու է ավելի խիստ գործիքակազմ` արդար մրցակցության ապահովման ու հակամենաշնորհային քաղաքականության, տեղական արտադրանքի և ծառայությունների առաջնահերթության ապահովման, ինչպես նաև չարաշահումների բացառման ուղղությամբ։ «Այսուհետ բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու, և, պետական պաշտոնյայի կողմից բյուջեից անգամ մեկ լումայի յուրացման կամ վատնման դեպքի հայտնաբերման պարագայում, կիրառվելու է խստագույն պատիժ», - զգուշացրել է երկրի ղեկավարը։
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ, պետական վերահսկողական մեխանիզմների խստացմանը զուգահեռ, հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքացիների կողմից ստացված ահազանգերը, և կոչ է արել բնակչությանը համապատասխան թեժ գծերով չարաշահումների մասին հայտնել շահագրգիռ մարմիններին՝ այդպիսով ավելի մեծացնելով հանրային վերահսկողությունը պետական կառավարման համակարգի վրա։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 0 կմ/ժ