ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը սադրանքներ է ձեռնարկում տարածքներում, որտեղ նախկինում ներխուժել է. Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա գյուղերի բնակիչներից՝ կապված սահմանին Ադրբեջանի երեկվա սադրանքի հետ։ Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը, հայտնում է NEWS.am։

«Բոլորի հետ կապի մեջ ենք։ Բնակիչները լսել են հրետանու ձայնը»,-ասաց օմբուդսմենը։ Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում անցած տարվա մայիսին ներխուժած տարածքներում։ Միաժամանակ, օմբուդսմենը նշեց, որ ներխուժումը կատարվել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում, Կապանի մոտ գտնվող Ծավի ուղղությամբ։ Ուստի պետք է խոսել ադրբեջանցիների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և գլոբալ առումով ադրբեջանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, այլ ոչ միայն «մայիսյան ներխուժման» մասին»,-ասաց Թաթոյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: