ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը

Sparkchronicles.com

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը:

Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: