ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց․ Տոկաև

Фото: akorda.kz

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունում անցյալի անկարգությունների հետ կապված իրավիճակը հաստատում է ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այս իրավիճակը մեկ անգամ ևս հաստատեց կազմակերպության արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույցի։ Կարծում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին այժմ խոսում են միջազգային հանրությունում։

Կազմակերպության արդյունավետությունն այս իրավիճակում բավականին հստակ դրսևորվեց։ Իմ դիտարկմամբ՝  չափազանց կարևոր է, որ քարտուղարությունը փոխգործակցություն հաստատի այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ»,- ասել է Տոկաևը։ 

Նա նշել է, որ շատ տեղին է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը։ «Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներից, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ՀԱՊԿ դաշնակիցներին՝ ահաբեկչական հարձակման դեպքում Ղազախստանին ժամանակին աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է ուղերձում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: