ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 458.98 դրամ +0,98 EUR - 485.74 դրամ +0,74 RUB - 7.81 դրամ +0,81 GBP - 572.99 դրամ +0,99
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ուկրաինային, քանի որ այն դաշինքի անդամ չէ. Ստոլտենբերգ

AP

ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ուկրաինային, քանի որ նա դաշինքի անդամ չէ, թեև գործընկեր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է RT-ն:

«Կարծում եմ՝ մենք պետք է հիշենք, որ Ուկրաինան շատ մոտ գործընկեր է։ Մենք աջակցում ենք նրան: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կետը չի տարածվում Ուկրաինայի վրա, քանի որ այն դաշինքի անդամ չէ, այն գործընկեր է»,- ասել է նա ճեպազրույցում։

Սթոլթենբերգը հիշեցրել է, որ միևնույն ժամանակ դաշինքի 30 պետություններ պաշտպանված են այս սկզբունքով, որոնցից 28-ը գտնվում են Եվրոպայում։

«ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա հարձակումը կառաջացնի պատասխան ողջ դաշինքի կողմից», - հիշեցրել է նա:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հորդորել է չշփոթել դաշինքի գործընկերներին ու անդամներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 0,51 կմ/ժ
15 C°
 
24°  14° 
23.05.2022
19°  11° 
24.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: