ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ առարկություններ ունեն

© РИА Новости / Максим Блинов

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ որոշակի առարկություններ ունեն և Բաքուն այդ մասին մի քանի անգամ տեղեկացրել է ռուսական կողմին։ Միաժամանակ,  ընդհանուր առմամբ, դրական է գնահատել նրանց գործունեությունը։ Այս մասին գրում է news.ru կայքը: 

«Ինձ թվում է, որ խաղաղապահների գործունեությանը պետք է դիտարկել ավելի լայն պրիզմայով, և, իհարկե, կան շատ նյարդայնացնող պահեր։ Բայց միևնույն ժամանակ անարդար կլինի չհիշատակել նրանց դրական գործառույթները։ Այժմ նրանք կարևոր առաջադրանքներ են կատարում»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք ուղեկցում են ինչպես իրենց զինվորականներին, այնպես էլ բեռների տեղափոխումը Քարվաճառի և Բերդձորի շրջաններով, փոխանցում է Panorama.am։

Բաքվին վրդովվեցրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցը: Ըստ news.ru-ի, խաղաղապահներն ասել էին, որ  ուշադիր չէին եղել և քաղաքական գործիչը ժամանել է սովորական մեքենայով։

«Ես կասեմ այնպես, ինչպես կա. դժվար է դրան հավատալ: Այս այցը կազմակերպվել էր, քանի որ Վալերի Պեկրեսը չէր կարող իր հետ տանել ում ուզում էր, նրան ուղեկցում էին սահմանափակ թվով մարդիկ»,- ասել է Ալիևը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: