ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 484,74 դրամ ԱՐԾԱԹ - 370,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 321,76 դրամ

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի». Զախարովան՝ Ադրբեջանի կողմից սադրանքների իրագործման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ: Լրագրողը նկատել է, որ այս միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր նետել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա, հաղորդում է Tert.am-ը:

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին: Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշծտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
30.01.2022
17°  30° 
31.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։