ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին. Լավրով

© Пресс-служба МИД РФ/ТАСС

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է NEWS.am։

«Դա Ղարաբաղի տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին չի վերաբերում, դա զուտ երկկողմանի խնդիր է, որը մենք արդեն մոտ մեկ տարի է առաջարկում ենք սկսել մշակել՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով դրա համար և առաջարկելով մեզ որպես խորհրդատու այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և այլ կառույցներ քարտեզներ ունեն, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և դրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները: Հենց երեկ ես այս թեմայով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: