ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ

© Пресс-служба МИД РФ/ТАСС

Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: