ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 454.86 դրամ +0,86 EUR - 478.29 դրամ +0,29 RUB - 7.18 դրամ +0,18 GBP - 567.07 դրամ +0,07
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին:

Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրիի քաղաքապետի ու փոխքաղաքապետերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրեցին որոշում՝ կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրիի մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»:

Գյումրիի նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրիի հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրիի 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկարգմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:

Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրիի քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ: «Այսօր հանդիպում ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևանի փորձը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ համագործակցությունը Երևանի գործընկերների հետ հաջողությամբ ընթանում է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում  տարբեր ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
25°  13° 
19.05.2022
20°  13° 
20.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: