ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 398,99 դրամ ԱՐԾԱԹ - 373,13 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 768,6 դրամ

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը

EPA

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։ Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոնի հայտարարությունում։

«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար` երկու երկրների հետ հարաբերություններում։ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել այն նախագծերին, որոնք նպատակ ունեն հիմք նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,- ասված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.01.2022
17°  30° 
27.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։