ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

eli.fun

Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական ​​հուշարձանների ցանկը, հայտնում է NEWS.am:

51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում»։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։

Գառնու տաճարը միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում, որը թվագրվում է հեթանոսության և հելլենիզմի դարաշրջանով։

Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:

Երկրորդ տեղում էր հին հռոմեական երկնքի աստծո, լույսի, ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք ևավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68) և գտնվում էր մ.թ. հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):

Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին և կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: