ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի. Զաս

Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի։ Այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի վտանգի կամ նոր պոռթկման մասին։ Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ առաջին հերթին իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, յուրաքանչյուրն իր համար հետևություններ է արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: