ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները 1 օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Արցախ և հակառակ ուղղությամբ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 

Զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ամբողջ գծի երկայնքով և Լաչինի միջանցքի բոլոր 27 դիտակետերում։

Ռուսական խաղաղապահ զորկազմի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին փոքր զինատեսակներից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շուրջբոլոր հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: