ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօրվա «հերոսը» 1998-2008 թթ․ ավելի շատ նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու․ երկրորդ նախագահի գրասենյակն՝ Ալիևի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը News.am-ին մեկնաբանություն է տվել Ալիևի խոսքերի վերաբերյալ։

«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից:

Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու», - հարցին արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: