ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Ղազախստանում

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի կողմից վերջերս Ուկրաինա կատարած այցը, քննարկվել են ներուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր՝ ծավալվող Կիևի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- նշված է Կրեմլի պաշտոնական տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ առնչվող Ռուսաստանին տրվելիք անվտանգության երաշխիքների խնդրին, հայտնում է Aysor.am։

Մտքեր են փոխանակվել Ղազախստանում վերջերս ծավալված իրադարձությունների վերաբերյալ, գոհունակություն է հնչել, որ հաջողվել է իրավիճակն օպերատիվորեն կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: