ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ալիևի հայտարարությունները Վալերի Պեկրեսի հասցեին

Reuters

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին, փոխանցում է 1lurer.am:

Ինչպես հաղորդում է Nouvelles d ‘ Arménie-ն, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Լը Դրիանը հայտարարել է, որ նախագահ Ալիևի արտահայտություններն «անընդունելի են ձևով և բովանդակությամբ»: Նրա խոսքով ՝ այդ մասին նա հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Միևնույն ժամանակ նախարարը ափսոսանք է հայտնել, որ Վալերի Պեկրեսը չի տեղեկացրել Ֆրանսիայի ԱԳՆ-ին Ստեփանակերտ կատարած իր այցի մասին: Լը Դրիանը նաև հաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։

Ավելի վաղ Վալերի Պեկրեսը դատապարտել էր Իլհամ Ալիևի՝ Արցախ կատարած այցից հետո հնչեցրած սպառնալիքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 2,06 կմ/ժ
14 C°
 
29°  15° 
29.05.2022
28°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: