ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում հայկական եկեղեցի է բարեկարգվել

Tehrantimes.com

Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը։

Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման եւ մաքրման ծրագիրը, եւ այժմ տեղական իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար, հայտնում է NEWS.am-ը։

Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը եւ այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։

«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների եւ տաճարների համար: Արեւելյան Ադրբեջանի եւ Արեւմտյան Ադրբեջանի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր (Զորզոր) եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հուշարձանները որպես հայկական ճարտարապետության ակնառու նմուշներ է որակել։

Բուշեհրի հայկական եկեղեցին կառուցվել է Քաջարների դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյանների ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի նշանավոր հայ ընտանիքներից էր։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 3,6 կմ/ժ
24 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: