ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։

 «Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարևել միմյանց, ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ և սկսել գործընթացը։

Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ դրական են»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ որևէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա և քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ, հաղորդագրություն չի եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: