ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օրակարգում է ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան․ Արարատ Միրզոյան

Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով կոնկրետ հանդիպում նախատեսված չէ, բայց օրակարգում է  համանախագահների այցը տարածաշրջան՝ այսօր խորհրդարանում Կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Արցախի վերաբերյալ հայտարարություններին, փոխանցում է armradio.am-ը:

Ադրբեջանի նախագահի հրապարակային դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են փակ սենյակներում քննարկված մոտեցումներին՝ ասել է արտգործնախարարը և կրկնել ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը  միակ  ձևաչափն է , որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ հակամարտության  խաղաղ կարգավորման  հարցում։ 

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը ու փորձերին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունեն, այդ մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ։ Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով։ Սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: