Արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ունի վերահսկել տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը (Aravot.am)

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Առավոտի» հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը:
«Առավոտի» հարցը
2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիեւի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ:
Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝ նա հայտարարել է, որ «Լաչինի միջանացքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»:
Խնդրում ենք մեկնաբանել՝ արդյո՞ք նախագահ Ալիևի տվյալ պնդումը հիմնավորված է, հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով: Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղաշարժը:
Ռուսաստանի ԱԳՆ պատասխանը
Հիշեցնենք, որ Ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության: Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին:
-
19:34
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը
-
19:26
Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը
-
19:01
Ստեփանակերտում հանրահավաք է
-
18:52
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
-
18:51
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում՝ ուղիղ
-
18:45
Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը
-
18:35
Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Ավետարանոց գյուղի՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
15:46
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան
-
15:21
Ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
-
14:06
Մայիսյան հերոսական հաղթանակները ապացույցն են մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու և ազգային արժանապատվությունը փրկելու ունակության. Քոչարյան
-
13:20
Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդ ունի․ Գարեգին Բ-ի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
-
12:24
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
12:04
Ժողովուրդը կրկին ընտրության առջև է՝ պաշտպանե՞լ հող հայրենին, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ հավաստիացումներին. Սերժ Սարգսյան
-
11:08
Telegram-ն այլևս ամբողջովին անվճար չէ
-
10:07
Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան
-
09:14
Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա. Փաշինյան
-
08:17
Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 3,6 կմ/ժ