ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է NEWS.am։

Լրագրողները փորձեցին Անվտանգության խորհրդի քարտուղարից հայտնի հայտարարության հաստատում ստանալ, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ի պատասխան, խուսափելով մեջբերումը կրկնելուց, Գրիգորյանը հայտարարեց, որ երեկ խորհրդարանում կառավարության ժամին այս մասին շատ է խոսվել։

Ի պատասխան հիշեցման, որ Բաքուն պահանջում է ճանաչել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը սկսեց նախատել լրագրողներին Ադրբեջանի դիրքորոշումը կրկնելու համար։ «Ես ձեզ ասում եմ՝ Հայաստանի մոտեցումներն այսպիսին են, իսկ դուք...»։ «Որո՞նք»,- փորձեցին պարզել լրագրողները։ «Ասացի»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Չեք ձեւակերպել»,- հակադարձեցին չորրորդ իշխանության ներկայացուցիչները։ «Ձեւակերպված է: Պետք է ուշադիր լինել»,- սկսեց նյարդայնանալ Գրիգորյանը։ «Կարող ենք ձեզ խնդրել կրկնել: Մեկ նախադասությամբ»,- շարունակեցին լրագրողները։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որեւէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»,- ընդգծեց Գրիգորյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: