ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալ

Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «Ռոսատոմի» մամուլի ծառայությանը։

Մասնավորապես, Դուբայում` «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում, «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։

Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։

Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: