ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ընդգծել է հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատգամավորներին տեղեկացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում տիրող իրավիճակի մասին և ներկայացրել է Աֆղանստանից բխող սպառնալիքները։ Ստանիսլավ Զասն ընդգծել է Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

Զասը պատգամավորներին տեղեկացրել է նաև  Ղազախստանում խաղաղապահ գործողության արդյունքների մասին։ Նա նշել է, որ դրա արդյունքներով անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ չեն եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: