Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը

Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող ծրագրերի շրջանակներում համագործակցության զարգացումը և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության նոր ուղղություններ:
Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շուրջ քննարկումների ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր ջանքեր ներդնել այդ փոխգործակցության զարգացման համար: Ամերիկյան կողմը հանդես է եկել մի շարք առաջարկներով, այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի, արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ:
Այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած հայ խաղաղապահների հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, ինչպես նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված դաշտային հոսպիտալի տեխնիկական միջոցների հանձնման արարողությանը:
-
08:17
Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
00:10
ՆԱՏՕ-ի «պաշտպանական գիծը» կարող է տեղափոխվել Հարավչինական ծով
-
23:47
ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին
-
23:33
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի․ Գարեգին Բ
-
22:26
«Դիմադրության շարժումն անկասելի է․ ողջ Հայաստանն է միացել այս պայքարին»․ Իշխան Սաղաթելյան
-
21:08
ԱՄՆ չորս կենսալաբորատորիաներ են գործում Նիգերիայում, որտեղից առաջացել է կապիկի ջրծաղիկը. ՌԴ ՊՆ
-
20:01
Ուկրաինան պետք է որքան հնարավոր է շուտ ականազերծի իր նավահանգիստները. Պուտին
-
19:17
Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
-
18:21
Ի՞նչ արժույթով պահել խնայողությունները
-
17:27
Հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են. Միշուստին
-
17:22
Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ
-
17:20
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան
-
16:12
Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը
-
16:00
Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է
-
15:47
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ողջ ռուսական աշխարհին. Լավրով
-
15:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:19
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
-
14:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
14:07
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. ԻԻՀ դեսպան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 1,54 կմ/ժ