ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր առաջնահերթ խնդիրն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմագծման գործընթացը սկսելն է. Լավրով

Пресс-служба МИД РФ/РИА ''Новости''

Այսօր առաջնահերթ խնդիրն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը:

«Մենք ելնում ենք եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունից, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Այսօր առաջնահերթ խնդիրներն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Առաջընթացն այս ոլորտներում հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։

Նրա խոսքով` Մոսկվան կողմ է նրան, որպեսզի նրանք բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, կայունության և անվտանգության ապահովմանը Հարավային Կովկասում, չգործեն զրոյական խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները:

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառմամբ միջադեպեր են տեղի ունենում, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվեց ընդհանուր 146 պահվող անձ, 127-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։

Լավրովը նշել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Մենք հոբելյանական միջոցառումների շարք ենք պատրաստում յուրաքանչյուր երկրի հետ։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ մշակութային և կրթական բնույթ են կրելու, ելնում ենք նրանից, որ դրանք հետաքրքիչ կլինեն նաև հանրության համար»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: