ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունն Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

Philip Meuser

Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Այս մասին հինգշաբթի լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կոմունիստական ​​կուսակցության կողմից ներկայացված Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի նախագիծը չի հակասո՞ւմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը փետրվարի սկզբին կքննարկի Կոմկուսի խմբակցության կողմից ներկայացված Ստորին պալատի դիմումի նախագիծը նախագահին և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման ճանաչման վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: