ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Արարատ Միրզոյան

«Մենք հստակցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողերին հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական կողմի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն ուղղված առաջարկներից Ադրբեջանի համար կոնկրետ ի՚նչն է անըդնունելի, սա արդյո՞ք փակուղի չի տաում։

Նախարարն ասաց, որ անընդհատ քննարկում կա, այն շարունակվում է։

«Մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ  մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Ա. Միրզոյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս  գործընկերներին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: