ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը. «Պատիվ ունեմ»

Ազգային ժողովոի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել:
«Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.
● Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևում զեկուցողների կողմից ՀՀ-ում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում մեր երկրում ժողովրդավարության նահանջի և ժողովրդավարության անվան տակ պետությանն ու պետական շահերին հասցված կենսական վնասների բազմաթիվ անհերքելի փաստերը:
Քաղաքական բանտարկյալների առկայությունը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակները, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական ինստիտուտների «հնազանդեցմանն» ուղղված իշխանության հարձակումների, ատելության խոսքի քարոզի, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մի շարք այլ փաստեր զեկույցում կա՛մ արտացոլված չեն, կա՛մ չեն արժանացել համազեկուցողների պատշաճ և հասցեական գնահատականի:
Ժամանակին, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, մենք ներկայացրել էինք նշված և մի շարք այլ արատավոր երևույթները ապացուցող փաստեր, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, որը ևս մեկ անգամ ընդգծում է այսպես կոչված զեկույցի միակողմանի, կանխակալ և, գուցե նաև, ուղղորդված լինելու փաստը:
● Զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ի լրումն Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում արտահայտած զարհուրելի և խայտառակ, ադրբեջանական ստերը նմանակող մոտեցումներին բացասական ազդեցություն կարող էին ունենալ մեր երկրի բանակցային շահերին: Դրանք բոլորը մերժվել են թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի դռնփակ նիստում, որին իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, թե՛ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ադրբեջանական առաջարկների առանձին քվեարկության ժամանակ պատվիրակության ըննդիմադիր անդամը քվեարկել է դրանք մերժելու և զեկույցում դրանք չներառելու համար:
Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից:
Այս անգամ կիրառվեց ատելության խոսքի տարածման ողջ գործիքակազմը՝ ֆեյքային գրոհներից մինչև իշխանամերձ ԶԼՄ-ներ, այդ թվում հարկատուների հաշվին գործող այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության միակողմանի, մանիպուլյատիվ ուղղորդված վերնագրային ռեպորտաժներ: Նշենք նաև, որ այս կեղտոտ արշավն իրականացվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհրդանիշ հանդիսացող հայոց փառապանծ բանակի 30-ամյակի տոնակատարություններից խորշելու և այդ փաստից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:
Զավեշտալի է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամենաբարձր պետական մակարդակով առաջ են մղվում ադրբեջանական քարոզչական թեզեր, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող լինել հայկական, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը մարդ է, որը պատասխանատու է հայ-թուրքական ստորացման գործընթացի համար:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի քվեարկությունը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը:
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին», - ասված է հայտարարությունում:
-
15:00
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին. ԱԳՆ
-
14:49
ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ
-
14:14
Ունենք ԼՂ չլուծված հիմնախնդիր, որը մեզ կոնֆլիկտի մեջ է պահում Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահը Դավոսում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
-
14:12
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ
-
13:53
Ներքին Բազմաբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու. ԱԻՆ
-
13:34
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ
-
13:27
Բայդենը կոչ է արել միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ
-
13:20
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ. Ռուդենկո
-
12:59
ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրության մագիստրոսական ծրագրով ուսանել Վրաստանում. ԱՄՆ դեսպանություն
-
12:45
Տեխասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 22
-
11:44
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպք. զինծառայողը 200 դոլարի դիմաց օտարերկրյա գործակալին է փոխանցել ռազմական գաղտնիքներ
-
11:41
Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին
-
09:41
Մոլդովայի նախկին նախագահը կոչ է արել Սոցիալիստական կուսակցությանը աջակցել իշխանափոխության համար մղվող բողոքի ցույցերին
-
01:22
Բիլ Գեյթսը կոչ է արել ստեղծել պատվաստանյութեր, որոնք կարգելափակեն վարակները երկար ժամանակով
-
01:17
Ֆրանսիան ողջունում է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
-
23:59
Պատգամավորները նամակ են գրել Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել
-
22:42
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին
-
22:26
Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին
-
22:20
ԱՄՆ-ը ծանր գին կվճարի, եթե շարունակի իր սխալ ուղին Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ
-
21:37
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացնում է նոր սառը պատերազմի մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 2,06 կմ/ժ