ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ 5 խմբակցությունները «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակել

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ մշակել են «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ և այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նախագծի հիմնական միտքն այն է, որ մեր հայրենիքի օկուպացված տարածքներում որևէ միջազգային կառույց կամ ընկերություն իրավունք չունի առանց հայակական կողմի հետ համաձայնեցնելու ինչ-որ  գործողությունների գնա, որ հետագայում ինչ-որ խնդիրներ առաջանալու դեպքում այդ ընկերությունները իրավունք չեն ունենա մեզանից հատուցում կամ փոխհատուցում պահանջելու, եթե մեզ հետ նախապես չեն համաձայնեցրել: Երկրորդ միտքն այն է, որ մեր օկուպացված տարաքծները միայն 2020 թվականին օկուպացված տարածքները չեն, այլ նաև  արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Շահումյանի շրջանն է, Մարտակերտի և Մարտունու շրջաններից գյուղեր: Հիմնականում սա է նախագիծը, որը փետրվարի 2-ին լիագումար նիստի ժամանակ  առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության և արդեն երկրորդ ընթերցմամբ կընդունվի»,- ասաց նա:

«Անկախ այն հանգամանքից, այլ պետությունները ընդունել են, թե` ոչ, սա միջազգային իրավունք է և Արցախն ինքնորոշվել է դեռևս 30 տարի առաջ և այդ իրավունքը որևէ մեկը չի կարող խլել արցախցուց և ընդհանրապես հայից: Այսօր որևէ մեկս չի համարվել այն մտքի հետ, որ մենք չենք վերադարձնելու մեր հայրենիքը: Եւ այս նախագիծը իրավական է ամբողջությամբ և կարևոր է այն առումով, որ մենք հիմա համաձայնվում ենք ոչ թե պատառիկներ վերադարձնել, այլ որ մենք մեր ամբողջ հայրենիքն ենք ուզում, պատրաստ ենք պայքարել դրա համար»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ են մտնում Քաշաթաղի շրջանը, Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: