Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ քննարկումներին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշել է, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը:
«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Նաև դեռևս մարդը (ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան –խմբ.) հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- ասաց Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում:
Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում շրջանառվող լուրերին, որ նա է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, Խաչատուրյանը պատասխանել է.
«Տեսականորեն պետք է շրջանառվեր, հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել, հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»:
Հարցին, թե արդյոք նա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ է, հաշվի առնելով այն, որ Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է լինի անկուսակցական, Խաչատուրյանը պատասխանեց, որ 2017 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանք է առկա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 0,51 կմ/ժ