ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խնամախոսությունը Սասունում

Akunq.net-ը ներկայացնում է Սասունում հարսանեկան ծիսաշարի կարգը: 

Սասունում հարսանեկան ծիսաշարը ներառում է երեք հիմնական հաջորդական փուլ`խնամախոսություն, նշանադրություն և բուն հարսանիք։

 

Խնամախոսություն
Այստեղ ակտիվ է հիմնականում տղայի ընտանիքը։ Ինչ եղանակով էլ որ ընտրվեր աղջիկը, աղջիկտեսը, ուզնկանը և խոսկապը խնամախոսության փուլում անխուսափելի է։ Սկսվում է աղջիկտեսից, որը տղայի մոր և մերձավոր ազգական կանանց գործն էր,որի նպատակն էր մի կողմից տեսնել և հավանել ապագա հարսնացուին,մյուս կողմից շոշափել աղջկա մոր և հարազատների կարծիքը։

Աղջիկտեսն արվում էր գյուղից դուրս ընտրության դեպքում, իսկ բուն գյուղում կամ քաղաքի նույն թաղում ընտրությունն սկսվում էր ուզնկանությամբ։

Սասունում գյուղից դեւրս աղջիկտեսի ներկայանում էին տղամարդիկ (հայր, հերեղբայր, քեռի),  պատրվակ բռնելով, թե իբր փնտրում են իրենց կորած ոչխարները և ապա կողմնակի զրույցներից հետո հայտնում էին իրենց գալու պատճառը։ Գալհոկ գյուղի սովորույթի համաձայն՝ տղայի հայրը թաքուն մի փարչ էր բերում և տեղավորում աղջկա հորական տան ախոռում։

Եթե հյուրընկալները նկատած փարչը կոտրեին, տղայի հայրը կխուսափեր բացահայտելու իր մտադրությունը, իսկ եթե անվնաս թողնեին, կշարունակեր բանակցությունները։
Բաղեշում տղայի կամ աղջկա ծնողները հարսնացու կամ փեսացու էին գտնում և միմյանց ընտանիքների մասին տեղեկություններ ստանում միջնորդների կամ հարևան-բարեկամ կանանց միջոցով։

 

Միջնորդի մատնանշած աղջկա հոր տուն էին ներկայանում տղայի մայրը, մորաքույրը, մեծ հարսը կամ այլ հարազատ կանայք։ Աղջիկտեսի այս հյուրերը բարեհաճ ընդունվում էին և նստեցվում փռոցներին ու սպասում մոր կանչով աղջկա հայտնվելուն։

Աղջիկը խոնարհաբար`մի ծունկը գետին հպած, մյուսը`կիսածալ, բարևում էր նախ եկվորների գլխավորին, ապա հերթով համբուրում բոլորի ձեռքը։ Աղջիկտեսի եկած կանանցից ավագն այդ ընթացքում ուշադիր զննում էր աղջկա դեմքը, քայլը, ատամները, ձայնը։

Հավանելու դեպքում ասում էին «Աստված կալամով քաշել է»։ Եվ որպես հավանության նշան տղայի մայրը աղջկա ափի մեջ է դնում մի կարմիր խնձոր, իսկ չհավանելու դեպքում ասում էին «Լավ աղջիկ է,աստված տիրոջը բաշխե»։
Նախնական հավանած աղջկա կրկնակի ստուգման հաջորդ քայլը տղայի մերձավոր կանանց` մեծ քրոջ, մեծ հարսի, հերեղբոր կնոջ կամ մորաքրոջ կողմից նրան «Խումրա «(ընտիր) բաղնիք կանչելն էր։

 

Այստեղ էլ զննելուց եւ հավանելու դեպքում դաստակներին հագցնում էին բաղնիքում վաճառվող ապակե գունավոր ապարանջաններ`ամեն թևին 5֊10 հատ։ Բաղեշում պահպանված է նաև փեսատեսի սովորույթը։ Արդեն ընտրած աղջկա հարազատները պահանջում էին տեսնել ապագա փեսացուին։

Փեսատեսը կայանում էր կամ եկեղեցում, կամ աղջկա տանը` նախապես պայմանավորվելեւց հետո։ Փեսան չէր մասնակցում խոսկապին, խնամախոսությանը, հաճախ նաև նշանադրությանը։

Խնամախոսության ուղարկվում էր տղայի հարազատների կողմից երաշխավորված պատկառելի մեկը` հասկանալու աղջկա կողմի մտադրությունները։ Այդ մարդը կոչվում էր ուզնկան։ Այն արվում էր գաղտնի։ Մայրն աշխատում էր հնարավորինս ծանրումեծ ներկայացնել դստերը։

Այս արարողությունը երբեմն կրկնվում էր 3֊7անգամ, եթե կտրուկ մերժում էր լինում։ Պատճառաբանությունները բոլոր դեպքերում` Աղջիկը փոքր է, տարին երաշտ է, ազգից մարդ է մահացել, օտարության մեջ պանդուխտ ունենք, գալուն ենք սպասում։ Համաձայնելուց հետո պատրաստվում էին խոսկապի, որի ժամանակ գնում էին պատկառելի կազմով`քավորը, տղայի հայրը, մեծ հորեղբայր կամ քեռի։

Նախապես լուր անելով՝ տղայի հարազատները քահանայի ուղեկցությամբ կիրակի երեկոյան գնում էին աղջկա տուն։ Դիարբեքիրում խոսկապին կանայք չէին մասնակցում, իսկ Բաղեշում ներկա էի նաև տղայի մայրը։

Տարատեսակ զրույցներից հետո քահանան կամ քավորը հայտնում էին գալու նպատակը․ “Եկել ենք ձեր շեն օջախից մի բուռ կրակ տանենք”, կամ՝ “Եկել ենք ձեր աղջկան մեր տղային ուզելու”։ Հայրն ասում է, թե դստերը հանձնել է մորը, նա պետք է վճռի։

Նույն կերպ մայրը հանձնում է որևէ հարազատի,վերջում վճռելու իրավունքը տրվում է քեռուն։ Նա էլ`եթե հայրը համաձայն է,ես տալիս եմ։ “Բարով եք եկել,աստված թող մեզ չամաչեցնի”` սա համաձայնության նշան է։ Այն վավերացվում է մի փոքր դրամական նվերով` մեկ չարիկ (5 ղուրուշ ) կամ մեջիդիե (20 ղորուշ) դնելով սեղանի վրա կամ հարսի վիզը ոսկե շղթա կապելով։ Խոսկապը նույնպես հնարավորինս գաղտնի է արվում` “Քարըմ դրեք վըր խոսկապին”։

Նոր բարեկամբերը պայմանավորվում են նշանադրության օրվա համար, հրսժեշտ տալիս։ Աղձնիքում ամուսնացող զույգերի տեսակցությունը խստիվ արգելվում էր։

Հաջորդ փուլը նշանդրեքն էր կամ նշանտուքը։ Նշանդրէքի ծիսաշարին կարելի է դասել հացկտրելը կեսպսակը, խալանկտուրը կսմ կթխան խլղաթը։

Նշանդրեքը արվում էր հրապարակավ`առանց զգուշավորության։ Խոսկապից հետո նշանդրեքն արվում էր մեկ երկու շաբաթվա ընթացքում։ Ամենահարմար օրերն էին չորեքմուտը, ուրբթմուտը և կիրակմուտը իբրև պտղաբերության հովանավորների օրեր։

արունակելի)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: