ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեռ կան հնարավորություններ. Սարգսյանը վստահ է` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում` դեռևս կան հնարավորություններ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր հրապարակված իր հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:

Սարգսյանի բնորոշմամբ` հուսախաբության մթնոլորտ կա: ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ և՛ գործող իշխանությունների, և՛ Ադրբեջանի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է մարդկանց վրա: Սակայն ինքը վերահաստատում է իր ասածը` Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: