ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Արցախի սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը: Նաև որոշում կայացվեց այն ուղարկել Արցախի գերագույն դատարանին՝ նրա սահմանադրականության հարցը որոշելու համար, փոխանցում է News.am:

Նշենք, որ այս փոփոխությամբ Արցախի վարչատարածքային բաժանման վերանայման ժամկետը 5 տարուց դարձավ 10 տարի:

ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը հարց տվեց, թե ինչ են նախատեսում այս 5 տարում, որ նախապատրաստվեն վարչատարածքային բաժանմանը: Ի պատասխան Արցախի նախագահի ներկայացուցիչ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասաց. «Համապատասխան քաղաքական որոշման դեպքում, այդ թվում քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելով, համապատասխան հայեցակարգ կմշակվի: Մինչև պատերազմը խոշորացման էինք գնում, սակայն պատերազմի  հետևանքները հաշվի առնելով քաղաքական ուժերն առաջարկեցին, որ այդ ճանապարհով չգնանք: Առաջիկայում որոշ նախաձեռնություններ կլինեն միջհամայնքային միավորումների հետ կապված, որը խոշորացում չէ»:

Նշենք, որ Արցախի ԱԺ այս նիստերի օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը.

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: