ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում պատերազմը «խելագարություն» կլինի. Հռոմի պապ

Ուկրաինայում պատերազմը «խելագարություն» կլինի: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Հռոմի պապը նաև հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը կհաղթահարվի բազմակողմ երկխոսության միջոցով, մասնավորապես՝ նորմանդական ձևաչափի շնորհիվ։

«Եկեք շարունակենք աղոթել Աստծուն խաղաղության համար, որպեսզի լուրջ երկխոսության միջոցով հաղթահարվի լարվածությունը և պատերազմի վտանգը, և որ նորմանդական ձևաչափով բանակցությունները նպաստեն այս նպատակին: Եվ չմոռանանք, որ պատերազմը խելագարություն է»,-ասել է պոնտիֆիկոսը:

Բացի այդ, Ֆրանցիսկոսը Պապը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր մասնակցել են հունվարի 26-ին Ուկրաինայում խաղաղության համար միջազգային աղոթքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: