ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի ԱԳՆ ղեկավարները Գերմանիայում կանցկացնեն Ուկրաինային նվիրված շտապ հանդիպում. ԶԼՄ

© REUTERS/Alessandro Bianchi

Յոթի խմբի (G7) արտաքին գործերի նախարարները այս շաբաթ պլանավորում են  շտապ հանդիպում անցկացնել Գերմանիայում: Փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Ենթադրվում Է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հանդիպման թեմա պետք Է դառնա Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Ճապոնիայից հանդիպանը պետք Է մասնակցի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին: Պետությունների և կառավարությունների մոտավորապես 35 ղեկավաներ կմասնակցեն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18 – 20-ը:

Սպասվում Է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նաև սպասվում Է խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը: Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին և անպատասխանատու բորբոքում:

Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, և նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: