ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները: Մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների այս ոչ երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Լիահույս ենք, որ համավարակային իրավիճակը թույլ կտա հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմամբ, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերով: Այս կապակցությամբ, համոզված լինելով, որ նման այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան:  

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: