Կառավարությունը նախատեսում է վերանայել փակ տարածքներում դիմակների կրման պահանջը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը: Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում: Եվ, կարծես, «դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո:
Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն: Բայց, միևնույն է, այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստված չեն, ունեն քրոնիկ հիվանդություններ, լինում են նաև ծանր դեպքեր և, ինչպես տեսնում եք, ունենք մահվան դեպքեր: Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել և մանավանդ՝ տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք: 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով մենք ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք այդ ցուցանիշն ավելացնելու: Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 080715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9 տոկոսը և երկրորդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ: Ունենք արդեն 20 169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափ»,-ասել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթվանից կնախատեսվեն հիվանդանոցների հետծավալման և մահճակալների կրճատման աշխատանքներ:
Վարչապետի խոսքով՝ հիմնական նորությունն այն է, որ առկա է ամենօրյա թվերի հաստատուն նվազում, վերջին շաբաթվա ընթացքում՝ մի փոքր ավելի. «Ես ուզում եմ հիշեցնել, որ «օմիկրոնի» մուտք գործելու դեպքում, ինչպես և սպասում էինք, օրական աննախադեպ թվեր ունեցանք, մինչև 4500-ի կարգի: Բայց դրանից հետո, մեր թվերը կայուն նվազում են: Մասնագետները ասում են, որ այդ թվերի նվազման տեմպը շարունակվելու է: Հիմա փաստորեն մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը: Այսինքն՝ նույնիսկ փակ տարածքներում մենք պարզապես դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակ»:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ հիմնվելով տվյալների վրա և վերարատադրողության ցուցանիշի վրա կանխատեսվում է, որ առաջիկայում ևս հիվանդացության դեպքերի նվազման տեմպը պահպանվելու է: «Մեր սահմանափակումները նաև դիտարկում ենք այլ երկրներում հակահամաճարակային կանոնների վերանայումներին, մասնագիտական, ԱՀԿ-ի և այլ խորհրդատվություններին համահունչ: Այս շաբաթվա ընթացքում տենդենցի պահպանման շրջանակում մենք, վերանայելու ենք որոշ սահմանափակումներ: Դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին, օրինակ՝ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր, որովհետև այնտեղ ունենք բարձր ռիսկայնություն: Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ գտնվում են այլոց հետ փակ տարացքում՝ շատ մարդկանց շրջանում: Բայց կրելու պարտադիր բնույթը վերանայվելու է»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:17
Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը
-
20:07
Կլուծի՞ նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումը սոցիալական խնդիրները
-
19:29
Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում
-
19:16
Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին
-
19:10
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 4,12 կմ/ժ