ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի պապ

Remo Casilli / Reuters file

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս օրերին երկու կարդինալներ գնացին այնտեղ՝ օգնելու բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Պապի, այլև ողջ ժողովրդի ներկայության նշան է. քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, պետք է դադարեցնել այն»,- ասել է Հռոմի պապը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան «հումանիտար օգնության կարիքն ավելի ու ավելի է զգում»։ Նա կոչ է արել ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկխոսություն, ցուցաբերել ողջամտություն, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: