ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի խորհրդարանի նախագահը հրավիրվել է Հայաստան

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է  Սիրիայի Խորհրդարան (Ժողովրդական Ժողով) և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տիգրան Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝  ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:

 Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: