ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանն՝ արծաթե մեդալակիր

Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց առաջին երկու մեդալները, փոխանցում է News.am։

Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հարություն Մերդինյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Վահագն Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14.800 միավոր, Հարություն Մերդինյանի միավորը 14.533 է։

Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակից ունի նաեւ հենացատկի, ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներում, որտեղ  մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: