ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կուղարկի 130 միլիոն դոլար արժողությամբ զենքի նոր խմբաքանակ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կուղարկի 100 միլիոն ֆունտ ստերլինգ (ներկայիս փոխարժեքով 130 միլիոն դոլար) ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Այս մասին ուրբաթ օրը Լոնդոնում հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան անցկացրեց դոնորների համաժողով, որի ընթացքում հնարավոր եղավ հավաքել Ուկրաինայի համար 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (1,95 միլիարդ դոլար) կամ 2,5 միլիոն ռազմական նշանակության տեխնիկա և զենք։ Այսօր կարող եմ նաև հայտարարել, որ Մեծ Բրիտանիան 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բարձրակարգ սպառազինություն կուղարկի ուկրաինական զինված ուժերին, այդ թվում՝ «Starstreak» զենիթահրթիռային հրթիռներ, որոնք շարժվում են ձայնի եռակի արագությամբ, ինչպես նաև 800 հակատանկային հրթիռ, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող զինամթերք, որը կարող է սավառնել երկնքում՝ սպասելո, թե երբ ցույց կտան թիրախը»,- ասել է Ջոնսոնը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: